Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը վերընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Հուլիս 31,2017 19:33

Հուլիսի 25-30-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) ամենամյա ամառային հավաքը, որն այս տարի կրել է «Եվրոպայի վաղվա առաջնորդները» խորագիրը:

Հավաքի ընթացքում կայացել է EDS  ամենամյա ժողովը, որի ընթացքում կազմավորվել է EDS նոր Գործադիր Բյուրոն, ընտրվել են լիիրավ անդամները:  EDS նոր նախագահ է ընտրվել Վիրջիլիո Ֆալկոն:

Հավաքին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնող Աննա Օհանյանը վերընտրվել  է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովից բացի ծրագրի ընթացքում ձևավորվել են նաև մյուս մշտական աշխատանքային խմբերը՝ Եվրոպական քաղաքականությունների և Բարձրագույն կրթության ու հետազոտությունների:

Հավաքի շրջանակներում քննարկումներ են եղել ներկայիս երիտասարդության դերի, Եվրոպայի ապագայի, 21-րդ դարի պահանջներին Եվրոպայի գործունեության համապատասխանեցման, գալիք աշխատանքային տարվա ծրագրերի ու աշխատանքների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31