Փաստաբանը պնդում է՝ Անդրիաս Ղուկասյանի գործում ոստիկանության կողմից ներգրավված անձ կա

Փաստաբանը պնդում է՝ Անդրիաս Ղուկասյանի գործում ոստիկանության կողմից ներգրավված անձ կա

Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու  մեղադրանքով անազատության մեջ գտնվող  Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը պնդում է՝ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված անձը գործում ներգրավվել է ոստիկանության կողմից:

Հիշեցնենք, որ ըստ նախաքննության, մի անձ լսել է՝ ինչպես է Ղուկասյանը հարվածելու կոչեր արել: Հենց այդ անձի ցուցմունքով էլ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել։

«Նրա ցուցմունքներն ակնհայտորեն հակասում են այդ օրերին հրապարակված տեսանյութերին»,- այսօր Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Կարեն Մեժլումյանն ու  ներկայացրեց համապատասխան ապացույցները՝ տեսանյութերը:

Մեղադրող դատախազն էլ ասաց, որ  Անդրիաս Ղուկասյանին առնչվող հիմնական գործն արդեն մտել է դատարան, հետեւաբար, այս դատարանն այլեւս չի կարող քննել, թե արդյոք Անդրիաս Ղուկասյանի իրավունքները խախտվել են, թե՝ ոչ: Ըստ Կարեն Մեժլումյանի` դատարանը կարող է ու պարտավոր է քննել, որովհետեւ նախաքննության ընթացքում սահմանված ժամկետներում բողոքարկել են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք