Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է «ԱՔԻԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահը

Օգոստոս 02,2017 21:03

Երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է  «ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին ժամը 18.00-ից ք.Երևան, Ֆուչիկի 27/34 հասցեով գտնվող սգո սրահում (Մալայանի անվ. ակնաբուժական հիվանդանոցի դիմաց):

Ծնվել է 1939թ.-ին։ 1962թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ինժեներ- մեխանիկի դիպլոմ։ Աշխատանքային գործունեություն.

1962–1964թթ.-ին աշխատել է Չարենցավանի հաստոցախառատային գործարանում` որպես չափագիտական լաբորատորիայի պետ,

1964–1996թթ.-ին եղել է ԽՍՀՄ ավիացիայի արդյունաբերության Նախարարության լիազոր ներկայացուցիչը Հայաստանում,

1997–2000թթ.-ին զբաղեցրել է «Կոնցեռն Վիկտորիա» ՍՊԸ-ի տեխնիկական բաժնի պետի պաշտոնը,

2000թ.-ից առ այսօր «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահն է, 2010 թվականի սեպտեմբերի 15-ից Բյուրոյի խորհրդի անդամ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031