Լրահոս
Օրվա լրահոսը

Պաղպաղակի օր` Կենդանաբանական այգում

Օգոստոս 05,2017 17:31

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարան–մասնավոր հատված համագործակցությամբ մայրաքաղաքի Կենդանաբանական այգու հանրային տարածքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը։

Առավոտյան ժամը 10:00-15:00-ն այգու այցելուները պաղպաղակ կվայելեն խորհրդանշական` 50 դրամ արժողությամբ` խաղ-մրցույթների և իհարկե, ուրախ երաժշտության հնչյունների ներքո, իսկ միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո: Միջոցառման սառնանուշ աջակից «Աշտարակ կաթ» ընկերությունը պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրի այգու հարավկովկասյան գորշ արջերի խնամքին։

Կենդանաբանականի հանրային տարածքում այցելուներին է սպասում էկոտաղավարը, որտեղ դպրոցահասակ երեխաները կամավորների հետ տեղում թափոններից պատրաստում են պաղպաղակի մանրակերտ, իսկ այցելուները հնարավորություն ունեն հետևելու աշխատանքի ընթացքին։ Օրը հատկապես փոքրիկների համար հրաշալի առիթ է տեսնելու, թե ինչպես են այգու հարավկովկասյան արջուկները վայելում մրգերով ու բանջարեղենով պատրաստված հատուկ արջային պաղպաղակը: Կենդանաբանական այգու այցելուները նշել են, որ իսկապես տոնը ստացված է և իրենց գոհունակությունն են հայտնել նախաձեռնողներին`օրվա խորհրդով անցկացվող զվարճալի ու յուրատիպ միջոցառումների առիթով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031