Լրահոս
Օրվա լրահոսը

Մարշալների հայրենակիցների գյուղում՝ Զորականում մանկապարտեզ բացվեց (ֆոտոշարք)

Օգոստոս 05,2017 22:19

Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի համայնքային կենտրոնի շենքի առաջ հառնում են մարշալներ  Հ. Բաղրամյանի եւ Հ. Բաբաջանյանի կիսանդրիները: Զորականում բնակվում են Շամխորի շրջանի հռչակավոր  Չարդախլու գյուղից 1988թ Նոյեմբերյանի տարածաշրջանի նախկինում ադրբեջանաբնակ գյուղ վերաբնակվածները:

Օգոստոսի  5-ին Զորականի  համայնքային կենտրոնի առաջ  մարդաշատ էր:  Այդ կենտրոնի երկրորդ հարկում հանդիսավորությամբ բացվեց  մանկապարտեզ:  Այդ առթիվ կազմակերպված հանդիսության ժամանակ ելույթ ունեցան Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը,Տավուշի մարզպետարանի  աշխատակազմի  կրթության ,մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, Կողբ համայնքի ղեկավարի խորհրդական Սերժիկ Բարսեղյանը, հոգեւոր հովիվ Տեր Հրայր  քահանա Բեջանյանը, «Հույսի  լույս» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ, արմատներով Չարդախլու գյուղից  Գայանե  Խաչատրյանը, Զորականի բնակիչ Գագիկ   Համբարձումյանը, այլ  զորականցիներ:  Մանկապարտեզը գործարկվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի  հայ  բարեգործների, Հայ  ավետարանական եկեղեցու աջակցությամբ:

Սեպտեմբերի 1-ին նորաբաց  մանկապարտեզ կհաճախի 25-30 երեխա, հետագայում մանկապարտեզի խմբերի թիվը կավելանա:  Նախադպրոցական հաստատության  սենյակները գեղեցիկ  են եւ հարմարավետ, մանկապարտեզը  հագեցած է ջեռուցման, համակարգով, սառնարանով, լվացքի մեքենայով եւ այլն: Զորականի վարչական ղեկավար Ս. Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք դիմել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որպեսզի  նորաբաց մանկապարտեզին գույքով աջակցություն ցուցաբերվի:

Մանկապարտեզի բացումը ուրախությամբ էր  լցրել զորականցիների սրտերը,նրանք ոգեւորությամբ պարում էին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031