Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը

Օգոստոս 06,2017 11:22

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը, որը մեկնարկել է գեղեցիկ ֆլեշ-մոբով. ազգային և ժողովրդական երաժշտության և շատրվանների ռիթմիկ ջրացայտերի ներքո երիտասարդները ներկայացրել են գեղեցիկ պարային կատարումներ:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով նշել է, որ գունաձայնային շատրվանների նոր երաժշտացանկը կազմվել է երաժշտական տարբեր ուղղություններ ներկայացնող երգերից ու երաժշտություններից, որպեսզի հնարավորին բավարարի բոլոր երաժշտասերների երաժշտական նախապատվություններն ու ճաշակը: Ցանկում ներառված են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան բազմաժանր ստեողծագործություններ՝ դասականից մինչև ժամանակակից:

Նոր երաժշտացանկը հաճելի անակնկալ էր ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների, այլ նաև հյուրերի համար, քանի որ Հանրապետության հրապարակի գունաձայնային շատրվանները հանդիսանում են ինչպես երևանցիների, այնպես էլ զբոսաշրիկների հանգստի ու ժամանցի ամենասիրելի զբոսավայրերից մեկը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031