Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա մեր մայրենի լեզվին ինչ ստատուս տանք». Խաչիկ Մանուկյան

Օգոստոս 08,2017 17:02

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը մտահոգված է՝ Հայաստանում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու Մոսկվայի առաջարկից:

«Ծիծաղելի կարող է թվալ… բա մեր մայրենի լեզվին ինչ ստատուս տանք: Մեր ինքիշխանության ամենամեծ գրավականը մեր լեզուն է»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց պարոն Մանուկյանը:

Նրա խոսքով, ընդամենը ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու առաջարկ է եղել, ոչ մի պարտադրանք, բայց պետք է քննադատություններով սանձել, որ հաջորդ անգամ չփորձեն նման հարցով մեզ դիմել. «Մեր պետական, մայրենի լեզուն հայերենն է»:

Գրականագետ Արմեն Ավանեսյանն էլ նկատեց, թե պատահական չէ, որ Մոսկվայի առաջարկը բուռն արձագանք գտավ Հայաստանում. «Դեռեւս ցարական կառավարության ժամանակ եղավ ռուսերենը պարտադրելու փորձ, կայսերական մտածողություն է, կայսերական քաղաքականություն է, բայց մենք մեր ինքնությունը պահպանել ենք մեր մշակույթի ու լեզվի միջոցով: Այդ իմաստով ինչքան էլ այնտեղից փորձեր արվեն, մենք ամուր ենք մնալու մեր լեռների պես»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Խաչիկ ջան, մեկ է՝ Հուսիկը քեզնից որոշ հարցերում ուժեղ է: )) Մի քիչ էլ աշխատիր քեզ վրա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031