Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր գետերի ջրով ադրբեջանցիները ոռոգում են. Տավուշի սահմանամերձ գյուղերի հողերն անջրդի են

Օգոստոս 08,2017 22:23

Տավուշի մարզխորհրդի վերջին՝ հուլիսի 27-ին կայացած նիստի ժամանակ Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանը հայտարարեց, որ սահմանամերձ գյուղեր Ներքին Ծաղկավանը, Սեւքարը եւ Սարիգյուղը զրկված են ոռոգման ջրից:

Նշենք, որ խորհրդային տարիներին այդ գյուղերը պոմպերի միջոցով ոռոգման ջուր էին ստանում 1980թ. շահագործման հանձնված Ջողազի ջրամբարից: Սարիգյուղը, Սեւքարը, Ներքին Ծաղկավանը Ջողազի ջրամբարին մոտ են գտնվում: Ջողազի ջրամբարից ոռոգման ջուր չի ստանում նաեւ 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի աջ ափին գտնվող Բերքաբեր գյուղը:

Բերքաբերի դեմ-դիմաց, արհեստական լճի ձախ ափին է գտնվում Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամ գյուղը: Ջրամբարի այդ ափին ադրբեջանցիները խողովակներ են դրել   ջրամբարի մեջ եւ ոռոգման նպատակով ջուր են մղում: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը մեզ հայտնել է, որ Մազամի ադրբեջանցիները Ջողազի ջրով ոռոգում են ոչ միայն իրենց տնամերձ հողամասերը, այլ նաեւ՝ Բերքաբերին պատկանող, 1991 թվականից փաստացի սահման հանդիսացող ջրամբարի ձախ ափին գտնվող, ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող 860 հեկտար հողերը:

Ջողազի ջրամբար են լցվում Ոսկեպար գետի եւ Աճարկուտ ու Կիրանց գյուղերի տարածքով հոսող Քարահատ գետի ջրերը: Մեր սարերի ջրերով ադրբեջանցիները ոռոգում են կատարում, իսկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հողերը չեն ոռոգվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031