Լրահոս
Օրվա լրահոսը

Մի անհանգստացեք, Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է. Սենոր Հասրաթյան

Օգոստոս 08,2017 22:38

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է.

«Քիչ առաջ ադրբեջանական ագիտպրոպը սեփական հանրության ոգու ծարավը հագեցնելու նպատակով շրջանառության մեջ դրեց իր զինուժի երևակայական հաղթարշավը ներկայացնող հերթական բեմադրությունը: Շտապեմ արձանագրել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս սիրողականից ցածր ընդունակությամբ օժտված Բաքվի բեմադրիչները մատուցեցին այն, ինչը հարիր է միայն իրենց: Թեման էլ նույնն էր ու ծամծմված՝ հայկական դիվերսիոն խումբը փորձել է իրականացնել ներթափանցում, իսկ իրենց «քաջարի ասկյարները թշնամուն կորուստներ պատճառելով հետ են շպրտել… »:

Դե ինչ, կարելի էր նաև այս հիմարությանը չանդրադառնալ (ինչպես սովորաբար վարվում ենք), բայց անհանգստացողները շատ են: Խորհուրդս՝ մի անհանգստացեք, Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է… սեփական լսարանի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031