Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ` Պոլիտեխնիկի տանիքում

Օգոստոս 08,2017 23:06

Օգոստոսի 8-ին, ժամը 22:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 1-ին մասնաշենքի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է որ հրդեհը բռնկվել է 3-րդ և 4-րդ հարկերում:

ՀՀ ԱԻՆ

Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 00:12-ին, մարվել՝ 00:37-ին: Այրվել են երրորդ հարկի սանհանգույցի առաստաղը՝ 9 քմ (մասամբ, բաղդադե), չորրորդ հարկի քիմ. լաբորատորիայի պահեստի առաստաղը՝ 9 քմ, ներսում կուտակված քիմ. նյութեր, դուռ և պատուհաններ:

Լուսանկարը՝ Սմբատ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ/shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031