Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն Կապանում

Օգոստոս 09,2017 23:20

Օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասում՝ հեղուկ գազի  (պրոպան) գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ  ԱՁ Արտակ Բուդաղյանին պատկանող գազալցակայանում 18 կգ-անոց հեղուկ գազի բալոնը լիցքավելուց հետո տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել են գազալցակայանի աշխատակիցներ՝ 1993 թ. ծնված Ա. Հ.-ը և 1984 թ. ծնված Հ. Հ.-ը:

Վերջիններս ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել Կապան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի վայրում աշխատում են Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մարզային ստորաբաժանման աշխատակիցները:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031