Կառավարության «լոնքը»՝ տուրիզմում

Կառավարության «լոնքը»՝ տուրիզմում

Բնապահպանության նախարարությունը Ստեփանավանի Դենդրոպարկի մուտքը վճարովի է դարձրել: Նախկինում այն անվճար էր: Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ այս տարվա սկզբին հայտարարեց, որ տուրիզմի ոլորտում արագ ու լուրջ փոփոխություններ են անելու, ամենայն հավանականությամբ նկատի ուներ նաեւ այս փոփոխությունը, որը տեղի ունեցավ արագ եւ բավականին լուրջ:

Նախորդ տարվա համեմատ բավականին լուրջ փոփոխության է ենթարկվել նաեւ Դենդրոպարկ տանող ճանապարհը, ավելի են խորացել փոսերը, անհետացել է ասֆալտը, եւ վարորդները, որպես այլընտրանքային ճանապարհ, սկսել են Դենդրոպարկ գնալ դաշտերով: Հիշենք, որ վարչապետը ներգնա տուրօպերատորների հետ հանդիպմանն ասում էր՝ տուրիզմը զարգացնելու համար շատ կոնստրուկտիվ, հաշվարկված ծրագիր եմ ուզում, անպայման CNN ա՞ պետք, այլ մեթոդներ չկա՞ն, որ խելոք գտնվենք, ըստ դրա «լոնքերս» գցենք: Փաստորեն, հաշվարկել են, որ լեհ անտառագետ Էդմոն Լեոնովիչի կառուցած «Սոճուտի» հաշվին կարելի է այսպիսի 200 դրամանոց «լոնք» անել:

Լուսանկարները՝ Հ. ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ»

09.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք