Լրահոս
Օրվա լրահոսը

Կներդրվի երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն առցանց եղանակով դիմելու կարգը

Օգոստոս 10,2017 12:18

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի հերթական նիստում հավանության է արժանացել երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (վճարելու) համար առցանց եղանակով դիմելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը:

Նախագծի համաձայն՝ առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստը կնշանակվի (կվճարվի) այն դեպքերում, երբ անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից:

Առցանց եղանակով նպաստ նշանակելու համար հնարավոր կլինի դիմել հետևյալ տարբերակներով.

·         www.epension.am կայքէջի միջոցով,

·         նույնականացման քարտի կիրառմամբ,

·         բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։

Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստ չի նշանակվի, եթե`

·         ծնողն ունի օտարերկրյա քաղաքացիություն,

·         երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվել է օտարերկրյա պետությունում,

·         նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։

Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստն առցանց դիմումի հիման վրա նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031