Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Օգոստոս 10,2017 20:02

Օգոստոսի 10-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Քերոլայն Քոքսի Արցախ կատարած 86-րդ այցելությունը, նախարարը բարձր է գնահատել նրա հետևողական ջանքերը՝ ուղղված միջազգային ասպարեզում Արցախի ու նրա ժողովրդի շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ անաչառ տեղեկատվության տարածմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, այդ թվում Արցախում բարոնուհու կողմից նախաձեռնված մարդասիրական ծրագրերի ընթացքի վերաբերյալ։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031