Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Բաց նամակ քաղաքապետին` Դինգո Թիմի կողմից

Օգոստոս 10,2017 20:20

Հարգելի քաղաքապետ, պարոն Մարգարյան.

Դիմում եմ ձեզ ինչպես Կենդանիների Պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ի, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների անունից:

Վերջին շրջանում գնալով շատանում են Երևանի այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակները: Քաղաքում գրեթե այգի չի մնացել, որտեղ թույլատրվում է շանը տանել զբոսանքի: Փաստորեն ստացվում է, որ շուն պահող քաղաքացիները տեղ չունեն իրենց շանը զբոսանքի տանելու: Սա մտահոգությունների և բողոքի ալիք է բարձրացրել շուն պահող քաղաքացիների շրջանակներում, ովքեր ամեն օր դիմում են մեզ՝ որևէ քայլ ձեռնարկելու խնդրանքով:

Եթե բոլոր այգիներում արգելվի շներով մուտքը, ապա որտե՞ղ մարդիկ զբոսանքի տանեն իրենց շներին:

Ըստ Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնների 4-րդ մասի  (Կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման և վաճառքի պայմանները) 22-րդ կետում, մասնավորապես նշված է. «Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայության դեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում, բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկական հրապարակների և շուկաների տարածքների»:

Հարց է առաջանում. Երևան քաղաքում, որոնք են «այդ նպատակով հատուկ հատկացված տարածքները», կխնդրենք նշել:

Առաջարկում և խնդրում ենք ամեն վարչական շրջանում որևէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար:

Ինչպես նաև առաջարկում ենք այգիներում փակցնել ցուցանակներ, որպեսզի մարդիկ հավաքեն իրենց շների կեղտը իրենց հետևից: Ցուցանակների պատրաստման և փակցնելու հարցում առաջարկում ենք մեր կամավոր աջակցությունը:

 

Կսպասենք պատասխանի

Հարգանքներով՝ Օվսաննա Հովսեփյան

Կենդանիների Պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ հիմնադիր/նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031