Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան 4 ամսում Թուրքիային վաճառել է 5.6 մլն եվրոյի զենք ու զինամթերք. Ermenihaber.am

Օգոստոս 11,2017 17:05

2017թ. առաջին չորս ամիսների ընթացքում գերմանական ընկերությունները Թուրքիային են վաճառել 5 մլն 600.000 եվրո ընդհանուր արժողությամբ զենք և զինամթերք: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Odatv.com» լրատվակայքը:

Գերմանական «Deutsche Welle»-ին հղում կատարող կայքը գրում է, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ «Ձախերի» կուսակցությունից պատգամավոր Սևիմ Դաղդելենը թեմայի վերաբերյալ հարցում է ուղղել երկրի էկոնոմիկայի նախարարությանը: Ըստ նախարարության պատասխանի՝ այդ թիվը վերաբերում է այն վաճառքներին, որոնք վաղուց էին թույլատրվել, բայց իրականացվել են 2017թ տարեսկզբին:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունից ստացված մեկնաբանության համաձայն՝ այդ գործարքներից մի մասը արտոնվել էր դեռևս մի քանի տարի առաջ: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային 2016թ. վաճառվել է 49 մլն եվրո ընդհանուր արժողությամբ զինամթերք: 2015թ. այդ ցուցանիշը կազմել է 26 մլն 500.000 եվրո:

Նյութի մանրամասները կարդացեք  Ermenihaber.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031