Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանից 4 հոգու ՀՀ-ում փախստականի կարգավիճակ է շնորհվել

Օգոստոս 11,2017 19:20
adrbejan

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրական իրավիճակի ցուցանիշներով, որոնք վերաբերում են 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, Հայաստանում ապաստան է հայցել 55 անձ, որից 4-ը՝ Ադրբեջանից:

Ըստ ԱՎԾ-ի այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան  հայցող 55 անձանցից 25-ը եղել են Սիրիայի քաղաքացիներ, 9-ը՝ Ուկրաինայից, 7-ը՝ Կուբայից, 6 քաղաքացի էլ Իրանից, 3-ն էլ, ինչպես ԱՎԾ-ում է նշված՝ այլ երկրներից: Ապաստան հայցող 1 անձ էլ քաղաքացիություն չի ունեցել:

Ըստ ԱՎԾ-ի, նշված ժամանակահատվածում մեր երկիրը փախստականի կարգավիճակ է շնորհել Ադրբեջանի 4 քաղաքացու: Ընդհանուր առմամբ փախստականի կարգավիճակ է շնորհվել 46 անձանց, որոնցից 33-ը Սիրիայից են, 3-ը՝ Ուկրաինայից, 3-ը՝ Իրաքից, 2-ը՝ Իրանից եւ 1-ը ՝ Եմենից:

Ադրբեջանից փախստականի կարգավիճակ ստացած 4 անձանցից 2-ը եղել են, ըստ ԱՎԾ-ի, 0-17 տարեկան, մյուս 2-ը՝ 35-64 տարեկան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031