Լրահոս
Օրվա լրահոսը

Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն առկա են նաև դրան հասնելու քայլեր ու փուլեր. Ռիչարդ Հոգլանդ. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 11,2017 22:45

«ԼՂ հակամարտության կարգավորման համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի կատարման ժամանակը»,-ասել է ամերիկացի  դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ  Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ու ադրբեջանական ծառայություններին տված հարցազրույցում:

Հոգլանդը հույս է հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ որոշակի քայլեր կարվեն: «Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կլիներ հասնել ամբողջությամբ ապառազմականացման, չնայած որ դա շատ ցանկալի է: Սակայն մենք պետք է նվազեցնենք ռազմական բախումների հավանականությունը», նշել է ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահը:

Նրա խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ և շփման գոտիներից հանել դիպուկահարներին և ավելացնել միջազգային դիտորդների թիվը, հատուկ սարքավորումներ տեղադրել: «Երբ երկու զինված կողմ բարդ տեղանքում միմյանց մոտ են գտնվում բախման միջադեպի հնարավորություն միշտ կա», հավելել է նա:

Ռիչարդ Հոգլանդը նշել է, որ միջնորդները մեծ ակնկալիքներ ունեն Նյու Յորքում  կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի հանդիպումից, որին կարող է հետևել բանակցություններ երկու երկրների նախագահների մակարդակով: «Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն առկա են նաև դրան հասնելու քայլեր ու փուլեր: Հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն, և եթե վերջնական կարգավորմանը հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»,-ասել է դեսպանը, ավելացնելով, որ խնդրի կարգավորման հիմնաքարը փոխզիջումներ գտնելն է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի ռեպորտաժում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031