Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունը անվիճելի փաստ է. Էդուարդ Շարմազանով

Օգոստոս 12,2017 13:45

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Պորտուգալիայի  Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի  12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ  ԱԺ փոխնախագահը նշել է, որ նման այցերը ևս մեկ քայլով մոտեցնում են Արցախի  Հանրապետության միջազգային ճանաչումը. «Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռևս 1991 թ-ին է քվեարկել հօգուտ ազատ, անկախ և ժողովրդավարական երկրի.  այսօր անկախ  ու ժողովրդավարական Արցախի գոյությունը այլևս անվիճելի իրողություն է, և մենք պատրաստ ենք օգտագործելու  մեր խորհրդարանական կապերը, որպեսզի Արցախի ժողովրդի արդար պահանջը բարձրացնենք  խորհրդարանական բոլոր հարթակներում»:

ՀՀԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031