Լրահոս
Օրվա լրահոսը

Աստանայում կանցկացվի Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում

Օգոստոս 12,2017 17:16

2017 թվականի օգոստոսի 12-ին  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ  օգոստոսի 16-ին ղազախական մշակույթի գործիչների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների և բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների մասնակցությամբ  «Աստանա expo-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում։

Հայաստանի ազգային օրվա միջոցառման շրջանակներում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի բանախոսները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական ​​կոմիտեի նախագահ  Զարմինե Զեյթունցյանը և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանն կլինեն։

Ծրագրում ներառված են մի շարք շնորհանդեսներ։ Հայաստանից մեկնած զբոսաշրջության ոլորտի մասնագետները կներկայացնեն Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։ Կներկայացվեն նաև ինչպես էքսկուրսիոն ծրագրեր, միջոցառումային զբոսաշրջություն և հանգստյան օրերը Երևանում, այնպես էլ 2017 թվականի միջոցառումների  օրացույցը, մասնակիցներին կտրամդրվեն տեղեկատվական բնույթի նյութեր, ինչպես նաև «Պատրաստված է Հայաստանում» նվերներ։

Ազգային օրվա շրջանակներում կկայանա Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ֆիլմի շնորհանդես։

Նախատեսվում են երաժշտական ​​համարներ «Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդ»-ի կողմից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031