Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք տարածքների խնդիր չունենք. Վահրամ Բալայան

Օգոստոս 12,2017 17:51

«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամները, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ oգոստոսի 12-ին ընդունել են Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին:

Ողջունելով պորտուգալացի գործընկերոջը՝ խորհրդարանի փոխնախագահը ներկայացրել է բարեկամական խմբի անդամներին և նշել, որ Արցախում արդեն ավանդույթ են դարձել եվրոպացի պատգամավորների այցերը, ովքեր ժամանակի ընթացքում դառնում են մեր բարեկամները և վստահություն հայտնել, որ այս հանդիպումը ևս բացառություն չի լինելու:

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ Վահրամ Բալայանը նշել է. «Հնարավոր է՝ Պորտուգաիայում, որտեղ արդեն 1200 տարի սահմանները չեն փոփոխվում, դժվար է ընկալել այն կացությունը, որը ստեղծված է մեր տարածաշրջանում: Մենք տարածքների խնդիր չունենք. մեր պայքարը նախևառաջ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար է»:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ռուբինա Բերարդոն ընդգծել է, որ մեծ հետաքրքրությամբ է ժամանել Արցախ՝ երկրին, նրա տնտեսությանը, կրթական համակարգին, մշակույթի և այլ բնագավառների, շարունակվող հակամարտության մասին հնարավորինս շատ տեղեկություններ ստանալու ակնկալիքով, որոնք օգտակար կլինեն Պորտուգալիայում և Եվրոպական այլ երկրնորում Արցախի մասին տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու և իր եվրոպացիներին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու համար:

Այնուհետև կողմերը քննարկել են Արցախի քաղաքական համակարգի, խորհրդարանի գործունեության, կրթության, մշակույթի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներ ընդգրկող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031