Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տվյալներ`«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհից

Օգոստոս 12,2017 19:08

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 13 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 3, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար:

Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր են մեկնել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի 5 և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի 3 հրշեջ-փրկարար:

Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարգարյանը և Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Տ.Ավագյանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Վեդու բաժնի թվով 15 աշխատակից և Անտառտնտեսության թվով 50 աշխատակից:

ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար (իրականացրել են 2 թռիչք):

200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031