Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեվանի սահմանագոտին նորից կրակի մեջ է

Օգոստոս 12,2017 23:18

Նախկինում հայտնել ենք, որ ադրբեջանական զինուժի կրակից Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս եւ Ոսկեվան  գյուղերի սահմանամերձ տարածքներում  հրդեհ է բռնկվել, արոտավայրեր են այրվել, սեւացել:

Այժմ այրվում է Ոսկեվան գյուղի տարածքի ավելի բարձրադիր հատվածը: Սահմանագոտու բնակիչները հայտնեցին, որ այսօր` օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական կրակոցների ձայներ են լսել: Մեծ հեռավորությունից կատարված լուսանկարներում հրդեհի մասշտաբները փոքր են երեւում, սակայն իրականում կրակը մեծ տարածք է ընդգրկել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031