Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Բազմաղբյուր գյուղում

Օգոստոս 13,2017 16:28

Օգոստոսի 13-ին, ժամը 07:35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում այրվում է կուտակած խոտ և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:08-ին, մարվել՝ 12:04-ին:

Բազմաղբյուր գյուղի 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմում (սեփականատեր Ռ. Պ.) այրվել են պահեստավորած մոտ 2090 հակ անասնակեր, մոտ 7 քմ անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը և Վ. Ա.-ին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի 08 LO 332 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031