Լրահոս
Օրվա լրահոսը

Վենեսուելայի նախագահի որդին սպառնացել է Թրամփին

Օգոստոս 13,2017 16:56

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որդին սպառնացել է գրավել Սպիտակ տունը, եթե Վաշինգտոնը ռազմական գործողություններ սկսի հանրապետությունում:

Ավելի վաղ Վենեսուելայի պաշտպանության նախարար գեներալ Վլադիմիր Պադրինո Լոպեսը բարձրագույն էքստեմիզմ եւ խենթության ակտ էր որակել ամերիկյան կողմի հնարավոր ռազմական գործողությունները, նաեւ ասել, որ ԱՄՆ-ը ղեկավարվում է ծայրահեղական էլիտայի կողմից:

Օգոստոսի 11-ին  Reuters-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հնարավոր է ռազմական գործողությունների սկսումը Վենեսուելայում` հավելելով, թե այդ երկրի քաղաքացիները ուղղակի տառապում են եւ մեռնում:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031