Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում մի երիտասարդ եւ  պայմանագրային զինծառայող կապիտանին ծեծել են

Օգոստոս 15,2017 12:51

Օգոստոսի 14-ին Դիլիջան քաղաքի  Կալինինի փողոցում ՊՆ զորամասերից մեկի վաշտի հրամանատարը, որը զինվորական  կոչումով կապիտան է, ավտոմեքենայով անցնելիս,  փողոցում հայհոյանք տալու համար դիտողություն է արել դիլիջանցի 2 երիտասարդի: Վերջիններս  իրենց դիտողություն անելու  հանգամանքից զայրացած՝ հարվածներ են հասցրել կապիտանի դեմքի տարբեր մասերին:Կապիտանին հարվածներ հասցրած  երիտասարդներից մեկը ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է: Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031