Լրահոս
Օրվա լրահոսը

«Այրված անտառների համար «սգո օր» պետք է հայտարարվի». Հակոբ Սանասարյան (Տեսանյութ)

Օգոստոս 15,2017 15:03

«Կանաչների միության» նախագահ, բնապահպան, Հակոբ Սանասարյանը գտնում է, որ անտառների կորուստն այնքան մեծ է, որ «սգո օր» պետք է հայտարարել:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է Արտավան գյուղի մերձակայքում եւ Խոսրովի արգելոցում հրդեհը հեկտարներով կանաչ գոտի է ոչնչացնում եւ առայժմ կրակը մարել չի հաջողվում: Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում Հակոբ Սանասարյանն ասաց, որ իրատեսական են այն հաշվարկները, որ արդեն 3 հազար հեկտար այրվել է, ինչը մի ամբողջ կարողություն էր մեր երկրի համար, քանի որ Հայաստանի կենսաբազմազանության 70 տոկոսն այդ անտառում էր: Ըստ Հակոբ Սանասարյանի, մի քանի դարյա գիհի ծառատեսակներ, «Կարմիր գրքում» գրանցված կենդանատեսակներ հրդեհի պատճառով կանհետանան:

Պարոն Սանասարյանի մտահոգություններն առավել մանրամասն` տեսանյութում

Այսպիսի մեծածավալ հրդեհներ, ըստ Հակոբ Սանասարյանի, եղել է 1991 թվականին, երբ այսպիսի բարձր ջերմաստիճան է արձանագրվել եւ այն ժամանակ էլ իշխանությունների հույսը անձրեւն է եղել, ինչպես հիմա է: Բնապահպանի խոսքով, կառավարությունն ամենեւին էլ պատրաստ չէր այս արտակարգ իրավիճակին եւ իմանալով, որ անտառում դյուրավառ ծառատեսակներ ու բույսեր կան, հրդեհը մարելու անգամ մեկ ուղղաթիռ չունի:

Այս իրավիճակը պարոն Սանասարյանը համեմատում է Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմի հետ, երբ զինամթերքը հին էր, վառելիք չկար եւ այլն` իմանալով, որ հակառակորդի կողմից ամեն րոպե կարող է վտանգ լինել:

Հակոբ Սանասարյանը կարծում է, որ այրված անտառները վերականգնել հնարավոր չէ կամ էլ դրա համար հարյուրավոր տարիներ կպահանջվեն: Ըստ նրա, հրդեհի պատճառով կենդանիների միգրացիա տեղի կունենա եւ հազվադեպ համարվող կենդանիները կընկնեն կամ որսագողերի ձեռքը կամ կարտագաղթեն հարեւան երկրներ, կամ` կրակի բաժին կդառնան:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Մտածեք առաջանցիկ հակահրդեհային միջոցառումների մասին, որպեսզի նման հրդեհները չկրկնվեն…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031