Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվում է «Օձունի նոր կյանք» ծրագրի վերջին փուլը՝ ԽՍՀՄ տարիներին քանդված կամարաշարի վերականգնմամբ (Տեսանյութ)

Օգոստոս 15,2017 16:12

Երևան, 15 օգոստոսի 2017թ. — Հաշված օրեր են մնացել մինչ Օձունի վերածնունդ ծրագրի ավարտը: Սկսած 2011 թվականից փլուզման վտանգի առջև կանգնած Լոռվա թագուհին նոր շունչ ստացավ: Եվրոպական նորագույն տեխնոլոգիաներ, որոնք մինչ այդ Հայաստանում երբևէ չէին կիրառվել, լուծումներ, որոնք հուշարձանների վերականգնման հարցում աննախադեպ էին ամբողջ հետխորհրդային տարածքում: Շինարարական ներգործությունը չպե՛տք է խաթարի պատմաճարտարապետական հուշարձանի տեսքը: Սա «Օձունի նոր կյանք» ծրագրի կարգախոսն էր, որն իրականություն դարձավ:

Օձունում եռում են վերջին փուլի աշխատանքները. վերականգնվում է ԽՍՀՄ տարիներին վերակառուցման նպատակով քանդված և երկրի փլուզման պատճառով այդպես էլ չվերականգնված հյուսիսային կամարաշարը:

Այժմ նախապատրաստական թեժ փուլում է գտնվում ծրագրի ավարտին նվիրված արարողությունը: Արարողություն, որին Օձունի գմբեթավոր բազիլիկը կարծես նոր թևեր ստացած ամուր հիմքի վրա թռչելու է իր դեպի իր կյանքի հերթական հազարամյակը:

www.youtube.com/watch?v=EaJaCgr45bE

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031