Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք վերադարձան Փարիզից

Օգոստոս 16,2017 13:00

Մեր ուսանողները Veolia Summer School 2017-ում

«Նրանք գնում են Փարիզ»: Այսպես էր կոչվում մեր հրապարակումը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ֆեյսբուքյան էջում այս տարվա ապրիլին:

Խոսքը, հիշեցնենք, այն մասին էր, որ Փարիզին կից Ժուի լը Մուտիե արվարձանում գործող Վեոլիա Ջրի հիմնադիր ֆրանսիական Veolia Group ընկերության Ամառային դպրոցի դասընթացին, առաջին անգամ Հայաստանից, Վեոլիա Ջրի նախաձեռնությամբ, մասնակցելու էր երկու ուսանող: Դրա համար, նախ՝ Ընկերության Մարդկային ռեսուրսների սպասարկման բաժնի կողմից բուհերից ընտրվել էր շուրջ 80 լավագույն մագիստրոս-ուսանող, ովքեր մասնագիտանում են բնապահպանական կամ ինժեներական ոլորտներում եւ գերազանց տիրապետում են անգլերենին: Նրանցից 15-ն անցել էին հաջորդ փուլ: Ի վերջո, Վեոլիա Ջրի տնօրինության կողմից ընտրվել էին 2-ը, որոնց թեկնածությունը հաստատվել էր Փարիզում:

Նրանք՝ Հայաստանի ագրարային համալսարանի ու Ագրոբիզնեսի Տեխասյան ուսուցման կենտրոնի ուսանող Ալբերտ Մուրադյանը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող Գարո Կզիրյանը, խոստացել էին վերադարձից հետո կիսվել տպավորություններով:

Եվ ահա երիտասարդները տանն են: Ավելի ճիշտ՝ Կաթնաղբյուրի սանիտարական գոտում, որտեղ Վեոլիա Ջրի ներկայացուցիչների ու լրագրողների հետ ծանոթանում էին աղբյուրին, հիանում անաղարտ բնությամբ ու կիսվում Ֆրանսիայից ստացած տպավորություններով:
Իսկ դրանք հրաշալի են: Ուսանողները պատմեցին Վեոլիա Գրուպի Ամառային դպրոցի մասին, ուսուցման կարգի, հետաքրքիր հանդիպումների, ջրի մաքրման ու թափոնների օգտագործման նոր տեխնոլոգիաների, աշխարհի տասնյակ երկրներից ժամանած իրենց հասակակիցների մասին:

Նայելու, տեսնելու, լսելու ու իմանալու շատ բան է եղել Ֆրանսիայում: Անչափ ուրախ են դասընթացներին մասնակցելու համար ու շնորհակալ են Վեոլիա Ջրից իրենց նման հնարավորություն ընձեռելու համար: Նրանք նաեւ նշեցին, որ դրանց մասնակիցներից շատերի անթաքույց երազանքը՝ Վեոլիա Գրուպի համակարգում աշխատելն էր՝ որպես շրջակա միջավայրի խնդիրների լուծմամբ զբաղվող աշխարհի լավագույն ու խոշորագույն ընկերություններից մեկի:

Իր հերթին, Վեոլիա Ջրի Մարդկային ռեսուրսների սպասարկման բաժնի պետ Հասմիկ Մանուչարյանը նշեց, որ նրանց գործուղումը Ժուի լը Մուտիե ոչ մի պարտավորություն չի ենթադրում ընկերության առջեւ: Նման ճանաչողական այցերի հիմնական նպատակը երիտասարդների մտահորիզոնի ընդլայնումն է, շրջակա միջավայրի խնդիրներին հաղորդակից դարձնելն ու օգնությունը իրենց ապագան սեփական ձեռքերով կերտելու հարցում:

Ալբերտ Մուրադյանն ու Գարո Կզիրյանը նույնպես ազատ են մասնագիտության ու աշխատավայրի ընտրության հարցում: Սակայն Վեոլիայում համոզված են, որ տեսածն ու լսածը Veolia Summer School-ում իր ազդեցությունը կթողնի նրանց որոշման վրա ու կօգնի գտնել իրենց տեղը կյանքում:

Իսկ հայ ուսանողների մասնակցությունը նշված դասընթացներին անպայման կշարունակվի, կդառնա ավանդույթ եւ, ով գիտի, գուցե դրանց հայաստանյան մասնակիցներից ոմանք ցանկանան անդամագրվել նաեւ Վեոլիա Ջրի աշխատակազմին:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կպերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031