Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր սպասում, որ Կարեն Դեմիրճյանը կհայտարարվի ազգային հերոս. «Հրապարակ»

Օգոստոս 16,2017 11:42

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, որը սատարում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, մամուլից է տեղյակ, որ հանդիպումներ չեն լինում։ Ինչ վերաբերում է հնարավոր միավորումներին, ապա կարծում է, որ դրանք կլինեն։ «Կարծում եմ, որ առաջիկայում կլինի աշխուժություն»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ որ օրակարգը կարող է ընդհանուր հայտարարի բերել քաղաքական ուժերին։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանի հեռացման ծրագիրը կարո՞ղ է միավորել։ «Ռուսաստանի հետ հարաբերությունների ճշտումը։ Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի, նրան մենք չենք նշանակել, որ մենք էլ հեռացնենք։ Իսկ ՌԴ-ի հետ հարաբերությունների ճշտման հետեւանքով էլ կլինեն նոր վերադասավորումներ։ Գլխավոր պատճառն այնտեղ է, նրա՛նք են նշանակում պաշտոնյաներ։ Նրանց նշանակած պաշտոնյաների հետ մենք ի՞նչ գործ ունենք։ Պետք է փակենք այդ նշանակման ճանապարհը, թողնենք, որ ժողովուրդն ընտրի»,- արձագանքեց մեր զրուցակիցը։

Խորհրդային անցյալին էլ եղավ անդրադարձ։ ԽՍՀՄ այլախոհ Ազատ Արշակյանը, որը 10 տարի անցկացրել է խորհրդային բանտերում, հիշեցնում է, որ պետք չէ մոռանալ, թե ինչպես Հայկական ԽՍՀ երկարամյա ղեկավար Կարեն Դեմիրճյանին անկախ Հայաստանում ճանաչեցին որպես ազգային հերոս։ «Սովետական Միության գլխավոր պաշտոնյան, բոլշեւիկյան գլխավոր պաշտոնյան, պարզվեց, որ հայրենասեր է, եւ նրա անունով բազմաթիվ փողոցներ, հուշարձաններ կան։ 20 տարի մարդը ծառայում էր Սովետական Միությանը, որը խեղդում էր ազգային ինքնության բոլոր դրսեւորումները, ռուսական դպրոցներով էր հանրապետությունը լցված, հայկական դպրոց համարյա չկար, սակայն պարզվեց, որ նա հայրենասեր մարդ է։ Նա ընտրվեց ՀՀ ԱԺ նախագահ․ այն ժամանակ ո՞վ էր սպասում, որ Կարեն Դեմիրճյանն անկախ պետությունում կհայտարարվի ազգային հերոս, բայց հայտարարվեց։ Կամ՝ Գագիկ Հարությունյանը՝ Կոմունիստական կուսակցության գլխավոր օրգանի անդամը, դարձավ Սահմանադրական դատարանի ցմահ նախագահ։ Ուրեմն Հայաստանում ամեն ինչ կարելի է սպասել։ Երբ անփորձանք կլինի հայրենասեր լինելը, այն ժամանակ մենք շատ հայրենասերներ կունենանք։ Այսօր մեր գլխավոր օրակարգը Հայաստանի անկախության, ինքնիշխանության հարցն է»,- ասաց Արշակյանը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    ԽՍՀՄ երկարամյա ղեկավար Կարեն Դեմիրճյան ?????

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Շնորհակալություն դիտողության համար: Մենք մեզ մոտ ուղղեցինք, սա մամուլի տեսություն էր, վրիպակը եղել է սկզբնաղբյուրում` «Հրապարակ» թերթում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031