Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Բրեժնեւի ժառանգորդներից». Զոյա Թադեւոսյան

Օգոստոս 16,2017 12:50

ՀԱԿ անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը մեզ հետ զրույցում քննադատեց իշխանություններին՝ «Սասնա ծռերին» հետապնդելու համար: Նրա խոսքերով՝ «Սասնա ծռերի փաստը այն մասին է խոսում, որ մեր երկրում քաղաքական դաշտը ծանր հիվանդ է»:

Մենք ճշտեցինք՝ Դուք խոսեցիք «Սասնա ծռերի» հետ կապված հետապնդումների մասին, բայց ՀԱԿ-ը կոնկրետ չէր ընդունում «Սասնա ծռերի» գործողությունները, չէր արդարացնում զենքի միջոցով իշխանություն վերցնելու փորձը՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Սասնա ծռերի հետ կապված ՀԱԿ-ի գնահատականը միանգամայն ճիշտ էր՝ այն առումով, որ ներքաղաքական խնդիրները զենքով կամ ռազմական ճանապարհով չի կարելի լուծել: Քաղաքական սուր, լարված իրավիճակի արդյունքը կարող է այնքան աղետալի լիներ, որ դրանից հետո ստացած ձեռքբերումները ամենեւին չլինեն համարժեք ստացված արդյունքներին: Դա քաղաքացիական պատերազմի կարող էր վերածվել: Եվ լավ էր, որ իրենք էլ հասկացան: Կարծում եմ, որ «Սասնա ծռերի» քայլը տարբեր գնահատականների կարող է արժանանալ, բայց, համենայնդեպս, իմ կարծիքով, նրանք այդ ձեւով փորձում էին ժողովրդի մեջ պայքարի ոգի արթնացնել: Այն, որ նրանք հանձնեցին զենքը, դա էր փաստում: Ես չեմ պատկերացնում, որ նրանք կփորձեին ժողովրդի տարբեր հատվածների մեջ բախում առաջացնել, դա հնարավոր չէր»:

Ինչ վերաբերում է հետապնդումներին, ըստ Զոյա Թադեւոսյանի, դա ուրիշ հարց է. «Դատավարությունը, փաստաբանների նկատմամբ հալածանքները, այն իրավիճակը, որ ստեղծվել է հետո, դա տոտալիտար համակարգին համարժեք իրավիճակ է, որը Խորհրդային միության տարիներին գոյություն ուներ: Այսօրվա իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Բրեժնեւի ժառանգորդներից, հետեւաբար, այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում համարժեք ձեւով, ինչ նրանք ստացել են իրենց կրթական մակարդակում, դաստիարակության մեջ, աշխատանքային գործունեության մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031