Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողների միության նախագահ. «Ոմանց զավեշտալի կլինի հարցնել` քանիսո՞վ առար դպրոցական պայուսակը»

Օգոստոս 16,2017 13:20

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը օգոստոսի 16-ին «Պոստ սկիպտում» մամուլի ակումբում խոսելով տարեկան 6 % գնաճից, ասաց, որ հատկապես մանկական սնունդը 3 տարվա կտրվածքով թանկացել է 20 %-ով: «Գներն աճում են ամենուր, բայց առաջադեմ աշխարհում աճում են նաեւ եկամուտները…Իսկ Հայաստանում, եթե անգամ աճում են, ապա չնչին, օրինակ թոշակառուների թոշակները ընդամենը 2000 դրամով են աճում: Սպառողական զամբյուղը 55000 դրամ է, միջին աշխատավարձը 150 հազար դրամ, պատկերացրեք, եթե ընտանիքում 3-4 հոգի լինի: Այս ամենը անարժանապատիվ կյանքի մասին է խոսում…Ի վերջո մարդը չի ծնվել, որ միայն պոմիդոր ուտի կամ կոշիկ մաշի, նա պետք է նաեւ թատրոն կամ օպերա գնա, իսկ դա զրո տոկոս թիվ է կազմում մեզանում»,-նշեց նա:

Արմեն Պողոսյանը խոսելով սեպտեմբերի 1-ից` ասաց, որ գրենական պիտույքները չեն թանկացել, սակայն մանկական հագուստի գներն աճել են 7%-ով: Նրա հաշվարկով, համեստ ընտանիքների համար մեկ երեխայի դպրոց գնալու ծախսը 50000 դրամ կկազմի, եւ սա այն դեպքում, երբ 30%-ից ավելի աղքատության ցուցանիշ ունենք: «Նման ընտանիքներում զավեշտալի կլինի հարցնել, թե քանիսով առար դպրոցական պայուսակը»,-հավելեց նա:

Դպրոցներում սոցիալական բեւեռացմանն էլ անդրադարձ եղավ: Սպառողների միության նախագահն առաջարկեց, որ շքեղ ավարտական երեկոները նշվեն գյուղերում` տեղի երեխաների հետ: Նաեւ կոչ արեց դպրոցներում բջջային հեռախոսներ չգործածել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031