Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խոջոյանի  տպավորիչ վերադարձը դպրոցի տնօրենի պաշտոնին

Օգոստոս 16,2017 16:19

Օգոստոսի 15-ին կայացել է Իջեւան քաղաքի  թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ:  Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանից տեղեկացանք, որ տնօրենի թեկնածուները 5-ն են  եղել, սակայն 2-ր  մրցույթին չեն ներկայացել: Դպրոցի կառավարման խորհրդի բոլոր՝ 7 անդամների  ձայները ստացել է Իջեւանի ավագ դպրոցի նախկին տնօրեն  Արմեն Խոջոյանը, մյուս թեկնածուները ոչ մի ձայն չեն ստացել:

Կայացել է նաեւ Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Կարեն Նազարյանը հայտնեց, որ թեկնածուները եղել են 6-ը, սակայն որոշ թեկնածուներ մրցույթին չեն ներկայացրել: Մրցույթի արդյունքում հաղթել է Իջեւանի թիվ 1 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի  Անուշ Մեհրաբյանը:

Տավուշի մարզպետը կամ մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը 10 օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի  մրցույթում հաղթած անձանց  որպես  դպրոցի տնօրեն աշխատանքի ընդունելու մասին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031