Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկի անփութության պատճառով են այրվել Արտավանի անտառները

Օգոստոս 16,2017 18:20

Վայոց ձորի Արտավան համայնքի անտառներում օրեր առաջ բռնկված հրդեհի պատճառը ազատամարտիկ Կարեն Հակոբյանի անսարք մեքենան է եղել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արտավանի գյուղապետ Սիմոն Բաբայանը:

Ըստ նրա՝ նախաքննական մարմինը ապացուցված է  համարել, որ Կարեն Հակոբյանի մեքենան չի ունեցել խլացուցիչ, ինչից կայծեր են դուրս եկել, բռնկել խոտածածկ տարածքը ու դարձել անտառների հրդեհի պատճառ:

Սիմոն Բաբայանի խոսքով, ազատամարտիկը կատարվածի համար շատ է ափսոսում ու դեպքից ահավոր ընկճվել է: Այլ մանրամասներ գյուղապետին հայտնի չէին: Նախաքննությունը շարունակվում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031