Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը կմասնակցեն Հովհաննես Բաչկովը եւ Կարեն Տոնականյանը

Օգոստոս 17,2017 13:00

Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Գերմանիայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու մասնակից՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյան եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկով:

Նրանք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել են Խարկովում կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ Բաչկովը նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ Տոնականյանը մտավ քառորդ եզրափակիչ:

Այս երկու բռնցքամարտիկները հավաքականի մյուս անդամների հետ այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը գոհ է Հովհաննեսի եւ Կարենի մարզումներից: Մարզչի խոսքերով, հատկապես Բաչկովը Եվրոպայի առաջնության նման ծանր մրցաշարից հետո հասցրել է ամբողջովին վերականգնվել: Ավելին, Դավիթ Թորոսյանը մեծ ցանկություն ունի, որպեսզի Հովհաննես Բաչկովի հավաքածուն համալրվի նաեւ աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալով:

Ինչ վերաբերում է հավաքականի մյուս անդամներին, նրանցից մի քանիսը միջազգային ներկայացուցչական մրցաշարի կմասնակցեն Մախաչկալայում:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

16.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031