Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված խմբի» գործով նիստը հետաձգվեց

Օգոստոս 18,2017 13:25

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործով նիստն այսօր հետաձգվեց՝ գործով վկաների ու ամբաստանյալներից մեկի փաստաբանի՝ դատարան չներկայանալու պատճառով:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 25-ին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալները հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 2015թ. ապրիլից ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն ստեղծելու ու ղեկավարելու, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր ձեռք է բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել:

Մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանին, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին, Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Ավետիս Բարեյանին, Վաղինակ Ստեփանյանին, Արթուր Եղիազարյանին, Վահագն Սալնազարյանին, Արման Հայրապետյանին, Էդվարդ Ներսիսյանին, Հարություն Սարիբեկյանին, Արա Պողոսյանին, Տիգրան Բոյաջյանին, Գեւորգ Ջնդոյանին, Արկադի Մարդոյանին, Ասյա Մկրտչյանին, Մարինե Կաթանյանին, Նելլի Մինասյանին՝որպես հանցավոր համագործակցության խմբի անդամներ:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031