Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ մասնագետը հորդորում է՝ խուսափեք տնական կաթ, մածուն, պանիր գնել բակերում, դա տեղով ռիսկ է կյանքին

Օգոստոս 18,2017 14:07

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը Aravot.am-ի հետ զրույցում հորդորեց բնակչությանը` «Կաթ, մածուն, պանիր, ցանկացած կաթնամթերք կլինի, թե կենդանական ծագման այլ մթերք կլինի, որը տնայնագործական պայմաններում է արտադրված, խնդրում եմ եւ հորդորում եմ՝ խուսափեք նման մթերք գնելուց: Դա հենց ինքը տեղով ռիսկ է մարդու կյանքին եւ առողջությանը: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ մածունը՝ սկսած կթից, մերունից, արտադրությունից, պիտանելիության ժամկետից, պահպանման ջերմաստիճանից, ինչ վիճակում է: Դա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ես կարող եմ համարել»:

Ըստ նրա, գյուղացին իրավունք ունի իր կողմից արտադրվող արտադրանքը վաճառել միայն գյուղացիական շուկաներում, որտեղ գյուղացիական շուկայի տնօրենը, կազմակերպիչը պետք է երաշխավորի, որ այդ արտադրանքը ուղեկցվել է անասնաբուժական փաստաթղթերով, այդ արտադրանքն անվտանգ է:

Վահե Դանիելյանը նշեց, որ եվրոպական երկրներում, Ամստերդամում տեսել է, որ մարդկանց հատկացված հատուկ տեղ կա, որտեղ մեկը կաթնամթերք է ծախում, մյուսը՝ տնական գաթա. «Այնտեղ շատ հետաքրքիր մոտեցում կար՝ ասում էին դու իրավունք ունես տնայնագործական արտադրանք վաճառել, բայց ոչ վերավաճառողի միջոցով: Այսինքն, դու ինքդ, որպես անձ, դիր ու վաճառիր, բայց գնորդը թող ռիսկը վերցնի իր վրա ու հասկանա՝ քեզնի՞ց գնի, թե՞ ուրիշից: Բայց դու իրավունք չունես քո արտադրանքը վերավաճառողներին տալ: Իսկ մենք այսօր գործ ունենք վերավաճառողների հետ: Գյուղացին այսօր շուկայից կտրված է: Կաթնամթերքի եւ մսամթերքի դեպքում հատկապես ես խնդրում եմ զերծ մնալ փողոցային առեւտրից: Մենք փողոցային առեւտուր չենք ունենա այն դեպքում, երբ մարդիկ գիտակցեն, որ փողոցից պետք է որեւէ բան չգնեն: Քանի դեռ մարդը գնալու է եւ գնելու է փողոցում փոշու մեջ վաճառվող ձուկ, այդքան այդ ձուկ ծախողին տասը ոստիկանով էլ հսկենք, մեկ է, ինքը մի օր էլի բերելու է ու դնի, որովհետեւ գիտի՝ մարդիկ առնելու են: Հաստատ ոչ մի ազգ մեզնից լավը չի, մենք պետք է ձգտենք նրան, որ այդ բացասական երեւույթները իսպառ վերանան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031