Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել է Շատին գյուղում իր մեքենան այրած ու ոստիկաններին հարվածած երիտասարդը

Օգոստոս 18,2017 14:09

Նախօրեին Վայոց Ձորի Շատին գյուղում կնոջը ծեծելու, իր ավտոմեքենան այրելու ու ոստիկաններին հարվածելու համար Շատինի բնակիչ Ա.Գ-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Դատարանի որոշմամբ, երեկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Aravot.am-ի տեղեկություններով, թեեւ Ա. Գ-ի կինը վնասվածք է ստացել դեմքի հատվածում, բայց ամուսնու դեմ բողոք չի ներկայացրել: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել: Շատին գյուղի բնակիչ Ա. Գ.-ն այրել է սեփական մեքենան: Նախքան մեքենան այրելը կնոջ հետ է վիճաբանել, նրան ծեծել: Ավելի ուշ դեպքի վայր մեկնած ոստիկանների հետ է վեճի բռնվել, նրանց հարվածել:

 

Արփինե ՍԻՄՆՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031