«Իր ցուցմունքներում այնպիսի դրվագներ է պատմել, որոնք բացարձակապես չեն եղել». «Զինված խմբի» գործով ամբաստանյալ

«Իր ցուցմունքներում այնպիսի դրվագներ է պատմել, որոնք բացարձակապես չեն եղել». «Զինված խմբի» գործով ամբաստանյալ

Նորք Մարաշում 2 տարի առաջ վնասազերծված «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Նելլի Մինասյանը կրկնում է՝ Նորք Մարաշի վարձակալած տանը ինքը ընկերների հետ խնջույք է արել, ոչ թե հաճույք:

«Մեղադրեցի Տիգրան Բոյաջյանին անհիմն ցուցմունքներ գրելու համար, ինքն իրեն մեղավոր է ճանաչել երեք հոդվածներով էլ, չգիտեմ՝ ինչի համար: Իր ցուցմունքներում այնպիսի դրվագներ է պատմել, որոնք բացարձակապես չեն եղել, դա կպարզվի ցուցմունքների հրապարակման ժամանակ»,- այսօր լրագրվողներին ասել է Նելլի Մինասյանը:

Ըստ նրա՝ ամբողջ մեղադրական եզրակացության մոտ 80 տոկոսը Տիգրան Բոյաջյանի գրած ցուցմունքների վրա է կազմվել:

Նա նաեւ ասաց, որ Տիգրանին ճանաչել է «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերից: Նման ցուցմունք գրելու նպատակը Նելլի Հարությունյանը դժվարացավ ասել. «Չգիտեմ՝ ինչ շահ կամ վախ է ունեցել, չեմ կարող ասել »:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալները հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 2015թ. ապրիլից ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն ստեղծելու ու ղեկավարելու, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր ձեռք է բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել:

Մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանին, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին, Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Ավետիս Բարեյանին, Վաղինակ Ստեփանյանին, Արթուր Եղիազարյանին, Վահագն Սալնազարյանին, Արման Հայրապետյանին, Էդվարդ Ներսիսյանին, Հարություն Սարիբեկյանին, Արա Պողոսյանին, Տիգրան Բոյաջյանին, Գեւորգ Ջնդոյանին, Արկադի Մարդոյանին, Ասյա Մկրտչյանին, Մարինե Կաթանյանին, Նելլի Մինասյանին՝որպես հանցավոր համագործակցության խմբի անդամներ:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք