Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական տաղավարի մասնակցությունը Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին

Օգոստոս 18,2017 19:50

Հուլիսի 17-ին Սիրիայում մեկնարկեց Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսը, որը գործելու է մինչև օգոստոսի 26-ը: Ցուցահանդեսին ներկայացված են 43 երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, ինչպես նաև մի շարք արաբական, եվրոպական և ասիական պետությունների ընկերություններ և դեսպանություններ։

Դամասկոսի միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևրտաարդյունաբերական պալատի և Սիրիա-հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։ Տաղավարի այցելուներին ներկայացվում է ՀՀ տնտեսությունը և զարգացման հեռանկարները, երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաև տրամադվրում տեղեկատվություն հիմնական արտադրողների, այդ թվում սննդամթերքի և ջրի, քարի արդյունահանման և վերամշակման, ոսկերչության և բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում աշխատող ընկերությունների մասին։

Հայկական տաղավարի բացումը կատարեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը՝ Սիրիա-հայկական գործարար խորհրդի անդամների մասնակցությամբ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կապակցությամբ նախօրեին տված իր հարցազրույցում դեսպան Փոլադյանն ընդգծել էր, որ վեցամյա ընդհատումից հետո ցուցահանդեսի վերագործարկումն առաջընթաց է պատերազմից ապաքինվող տնտեսության վերականգնման և հզորացման գործում։

Հայաստանի տաղավարը գտնվել է ցուցահանդեսի մասնակիցների և հյուրերի ուշադրության կենտրոնում։

Տեղեկանք: Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը Մերձավոր Արևելքում ամենահներից մեկն է և ունի ավելի քան 60 տարվա պատմություն։ Այն առաջին անգամ բացվել է 1954թ.-ին` 26 արաբական և օտար պետությունների մասնակցությամբ: Պատերազմից առաջ` Սիրիայում տնտեսական վերելքի տարիներին, Դամասկոսի ցուցահանդեսը դարձել էր տարածաշրջանայի և միջազգային նշանակության առևտրատնտեսական միջոցառում։ Սակայն 2011թ.ից ցուցահանդեսի գործունեությունը սառեցվել էր։ 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031