Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրան» թաղամասի նոր ջրագծերը

Օգոստոս 19,2017 13:00

Մեկ ամիս առաջ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Դուրան» թաղամասում ջրագծերի կառուցման աշխատանքների ընթացքին արդեն անդրադարձել ենք:

Մեր այնտեղ եղած ժամանակ, թաղամասում աշխատանքը եռում էր. փոսերը փորված էին, պոլիէթիլենե ջրագծերը զոդվում էին, ջրաչափերի դիտահորերը տեղադրվում, տեխնիկան ու բանվորներն աշխատում էին: Այսօր արդեն աշխատանքներն ավարտված են, իսկ գետաշենցիները վայելում են քաղցրահամ ջուրը, ընդ որում՝ լիուլի:

Մոտ 40 տարի թաղամասում ջրամատակարարում իրականացվել է մոտ 60սմ խորությամբ անցնող 50-100մմ տրամագիծ ունեցող պողպատե ջրագծով: Ամբողջովին քայքայված, կոռոզիայի ենթարկված ջրագիծը այլեւս պիտանի չէր շահագործման: Խնդրի կարգավորման նպատակով բազմիցս իրականացվել են վթարաորոնողական աշխատանքներ, հայտնաբերվել եւ վերացվել են վթարներ, սակայն, այնուամենայնիվ, առկա էին ջրի արտահոսքեր եւ գաղտնի վթարներ: Չափումները ցույց էին տալիս, որ վայրկյանում մոտ 15-17 լիտր ջրաքանակի կորուստ կա: Հետո նաեւ պարզ դարձավ, որ այստեղ պարզապես «ծաղկում» է ապօրինի ջրօգտագործումը: Տասնամյակների ընթացքում «Դուրանում» ձեւավորվել էր դրա մի ամբողջ, ընդլայնված համակարգ:

Այսպես այլեւս չէր կարող շարունակվել: Դրա համար մասնագետները կազմեցին ծրագրի առաջարկ` կանխատեսվող արդյունքներով եւ ներկայացրեցին ընկերության գլխավոր տնօրենին: Վերջինս հաստատեց ծրագիրն ու սկսվեցին շինարարական աշխատանքները:

Շուրջ 2 ամսվա ընթացքում կառուցվեց 1300 գծամետր ջրագիծ: 54 բաժանորդների ջրաչափեր վերատեղադրվեցին «Ջրամատակարար-Բաժանորդ» սահմանազատման կետերում տեղադրված հորերում, ներտնային միացումների համար կառուցվեց եւս 250 գծամետր՝ 25-50մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակներ: Վերացան նաեւ ապօրինությունները` իսպառ, արմատապես եւ, հուսով ենք, վերջնականորեն:

Ջրագծի կառուցումից հետո, նախկինում թաղամասին տրվող վայրկյանում 20-25 լիտր ջրաքանակի փոխարեն հիմա մատակարարվում է ընդամենը 1 լիտր` այսպիսով տնտեսելով 20-24 լ/վրկ ջուր: Տարածքում բարելավվել է ջրամատակարարումը, կայունացել ջրի ճնշումը, բարձրացել համակարգի հուսալիությունն ու կրճատվել շահագործման ծախսերը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031