Լրահոս
Օրվա լրահոսը

Հազարավոր երկրապահներ` Արցախում

Օգոստոս 20,2017 21:15

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ հազարից ավելի երկրապահներ այս պահին Արցախ աշխարհում են: Այսօր սահմանամերձ զորամասեր այցելեց նաեւ ԵԿՄ առաջնորդը: Նա տեղում ծանոթանում է բանակի մարտունակությանը, լրացուցիչ անգամ համոզվում, որ այսօրվա զինվորները ազգի նվիրյալներ են եւ ցանկացած պահի կարող են կատարել ցանկացած մարտական առաջադրանք:
Զորավարի ղեկավարությամբ ծաղկադրում արվեց տարբեր հուշարձանների մոտ: Առանձնակի պատմություն ունի Արալեռի զորամասում տեղադրված խաչքարը: Ժամանակին այս խաչքարը հենց հրամանատար Մանվել Գրիգորյանն էր նվիրել զորամասին: Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին հակառակորդի արկակոծումից խաչքարը վնասվել էր: ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ ոչ միայն այդ խաչքարը վերականգնվեց, այլեւ դրա կողքին կանգնեցվեց Ջուղայի խաչքարի կրկնօրինակը, որպեսզի թուրք ազերին եւ ամբողջ աշխարհը հասկանան, որ հայի արարչաստեղծ ոգին, հայի հավատքը, հայ մշակույթն անմահ են:
Երկրապահական պատվիրակությունները շարունակեցին այցելությունները դիրքեր, մարտական հենակետեր՝ տեղում ծանոթանալով տեսահսկողական ժամանակակից տեխնիկային, զինվորականության պատրաստվածությանը:
Այսօրվանից ուխտագնացներին միացան երաժշտախմբերը, մշակութային կոլեկտիվները: Ավանդույթի համաձայն՝ առաջին համերգն անցկացվեց Գորիսի զորամասում, որից հետո ԵԿՄ մշակութային խմբերը մտան Արցախ աշխարհ: Ըստ ծրագրի՝ վաղը եռասերունդ Երկրապահը, Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, կլինի Մարտակերտի եւ Ասկերանի տարածքների բոլոր բնակավայրերում, բոլոր հուշարձանների մոտ, մյուս օրը՝ Հադրութի եւ Մարտունու տարածաշրջաններում, օգոստոսի 23-ին՝ Ստեփանակերտի, 24-ին՝ Շուշիի: Օգոստոսի 24-ին Շուշիում կկայանա նաեւ երկրապահական ուխտագնացության հիմնական միջոցառումը, որից հետո դեռ ծրագիրը Քաշաթաղում, այլ տարածքներում կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 2-ը:

ԵԿՄ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031