Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ

Օգոստոս 21,2017 20:20

«Խոսրովի անտառ»  պետական արգելոցում օգոստոսի  12-ին բռնկված հրդեհը մտահոգել է մեր հայրենակիցներին։ Կան օգնության բազմաթիվ առաջարկներ։

ՀՀ բնապահպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլորին սրտացավության և օժանդակության պատրաստակամության համար և հայտնում է, որ  «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որոնցում կուտակված միջոցները կուղղվեն բացառապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հակահրդեհային կարողությունների հզորացմանը և այլ կարիքներին։

Համապատասխան միջոցառումների իրականացման և հատուկ հաշվեհամարներին կուտակված միջոցների տնօրինման նպատակով նախատեսվում է  ստեղծել «Խոսրովի անտառ» հասարակական խորհուրդ՝ կազմված փորձագետներից, հասարակության վստահությունը վայելող անհատներից, ինչպես նաև նվիրատուների ներկայացուցիչներից։ Խորհուրդը կվերահսկի հավաքագրված միջոցների օգտագործումը և պարբերական հաշվետվությամբ հանրությանը կտեղեկացնի այդ մասին։

Ստորև ներկայացվում է հատուկ հաշիվների ռեկվիզիտները:

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան 79

ՀՎՀՀ 04108656

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

ՀՀ դրամ       –         հ/հ 220129690305000

ԱՄՆ դոլար   –          հ/հ 220415140015001

file:///C:/Users/avardanyan/Downloads/USD-SwiftTransferDetails.pdf

 

Ռուսական ռուբլի –   հ/հ  220129690016958

file:///C:/Users/avardanyan/Downloads/SwiftTransferDetailsRUR-1.pdf

 

Եվրո              –         հ/հ  220415140049002

file:///C:/Users/avardanyan/Downloads/SwiftTransferDetails-1.pdf

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031