Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը «Ելքի» անդամներին առաջարկում է հանձնել կոմունիստներից ստացած իրենց բնակարանները, որ մաքրվեն

Օգոստոս 21,2017 20:45

ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը քննադատել էր «Ելքի» առաջարկը՝ վերանվանելու ռուս բոլշեւիկների, կոմունիստների անուններով փողոցները: Past.am-ին նա հայտարարել էր, որ «Ելքը» փող ու նոր պատվեր է ստացել, դրա համար այդպիսի առաջարկ է անում:

Արձագանքելով Արամ Սարգսյանին՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները, մասնավորապես՝ Անի Սամսոնյանը Գասպարիչին հեռակա հարց են ուղղում՝ փողը մեր ո՞ր հաշվեհամարով են ուղարկել, ինչ կար, ստուգել ենք՝ չենք գտնում:

Aravot.am-ը «Ելքի» այս հարցն ուղղեց Արամ Սարգսյանին՝ չե՞ք ասի, թե ո՞ր հաշվեհամարի վրա են ուղարկել «Ելքի» պատվերի փողը, մարդիկ ասում են՝ փող չկա, չենք ստանում՝ նա ծիծաղեց. «Շատ լավ հարց են տալիս, էդ իրենք միամիտ լոռեցինե՞ր են, թե՞ իրենց միամիտի տեղ են դրել, որ ինձնից են ուզում իմանան իրենց հաշվեհամարը: Փող չունեն՝ չունեն, ինչ ասեմ: Չեմ ուզում նրանց լուրջ պատասխան տալ: Իրենք իրենց PR-ն անելու համար ներքաշում են նաեւ մյուսներին: Մարդիկ որոշել են, որ հանրապետությունում այլեւս ուրիշ խնդիրներ չկան, ուրիշ հարցադրումներ չկան, դրանով են զբաղվա՞ծ: Է թող զբաղվեն, ի՞նչ ասեմ, թող գնան իրենց մանկական խաղերով զբաղվեն, ինչ ասեմ: Եթե մարդիկ չգիտեն, թե Խանջյանն ով է եղել, ինչ է արել կամ Ալեքսանդր Մյասնիկյանն ինչ է ստեղծել, կամ իրենք, որ ապրում են էս երկրում, ում ստեղծածի վրա են: Իրենց հայրերը, որ բնակարան են ստացել կոմունիստների ժամանակ է դա եղել, թող տանեն հանձնեն, որ մաքրվեն կոմունիստներից: Թող այն ամենը, ինչ ստացել են, հրաժարվեն այդ ամեն ինչից, հետո նոր խոսեն»:

Արամ Սարգսյանի խոսքերով՝ եթե չլիներ Խորհրդային Հայաստանը, իրենք ի՞նչ էին այսօր ժառանգելու. «Դա մեր պատմությունն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հետաքրքիր է’ ուրեմն մեր հայրերը կոմունիստների կողմից բոլոր ճնշումներից հետո այդ մի բնակարան էլ չպետք է ստանայի՞ն: Կամ թե չէ հիմա նույն կոմունիստները չե՞ն անվանափոխվել, ժողովրդին կեղեքում:
    Ի՜նչ լկտիություն:

  2. Իրենք գող, սրտները դող says:

    Կատարյալ տգիտության և ամբարտավանության մարմնացում: Հայ աշխատասեր ու ժրաջան ժողովուրդն է ստեղծել ու կառուցել, հարգելիս, այլ ոչ թե կոմունիստը կամ բազմազգ ու օտար խաժամուժը: Այստեղ են ասել. իրենք գող, սրտները դող: Ամենամեծ չարիքներից մեկն այն էր, որ նոր Հայաստանում հիմնովին ու ամբողջական լուստրացիա տեղի չունեցավ: Դրա համար թաքնված գողերն ու դավաճաններն ամենաբարձրն են բղավում. գողացա՜ն, թալանեցի՜ն: Հայաստանում պարտադիր պետք է հիմնովին ու ամբողջական լուստրացիա կատարվի, և նախկինում ու այսօր վնասատու անձիք պետք է նվազագույնը ներկայիս Հայաստանի պատասխանատու աթոռներին մոտ չգան: Այսօր էլ դեռևս ուշ չէ: Ի դեպ, հարգարժան Հասմիկի արտահայտած կարծիքի հետ լիովին համաձայն եմ:

  3. Լևոն Մելքումյան says:

    Զարմանալի է: Այսքան տարի քաղաքականության մեջ լինել և այս աստիճանի պարզունակ, ոչ ադեկվատ փաստարկներ բերել անհիմն պնդումներ հիմնավորելու համար չի սազում “Комсомольская правда” թերթի նախկին թղթակցին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031