Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև հատուկ սարքավորումներ ձեռք բերելը փաստաբանի կամ նրա իրերի զննություն չի իրականացվելու. դատական դեպարտամենտ

Օգոստոս 25,2017 23:15

Դատական դեպարտամենտը, հաշվի առնելով փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ օգոստոսի 3-ի քննարկման արդյունքները և նույն օրը հրապարակված հայտարարությունը, տեղեկացնում է.

Մինչև հատուկ սարքավորումներ ձեռք բերելը, վարչական կամ քաղաքացիական գործերով դատարանների շենք մուտք գործելիս փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու, բացառությամբ այն դեպքի, երբ անհրաժեշտ է ապահովել դատավարության մասնակիցների և ներկա այլ քաղաքացիների անվտանգությունը, կամ հիմնավոր կասկած կա, որ փաստաբանի մոտ արգելված իր կա.

Զննություն կատարելու դեպքում խտրականություն չի կարող դրվել փաստաբանի և դատախազի միջև.

Զննություն կատարելու դեպքում, փաստաբանների պահանջով, նրանց նկատմամբ կիրառվելու են 03.08.2017թ. հայտարարության մեջ նշված առանձնահատուկ պայմանները (առանձին սենյակում զննվել, փաստաբանի հրավիրած անձի ներկայություն, զննության ընթացակարգի արձանագրում, արձանագրության օրինակի տրամադրում, առանձին պահատեղիի տրամադրում).

Արգելված իրերի կամ առարկաների հարցում կամայականություն դրսևորվել չի կարող, այլ անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2011թ. հուլիսի 21-ի թիվ 04-ն որոշմամբ հաստատված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու» կարգով, որից հետևում է, որ արգելվում է պահպանվող տարածք բերել այն իրերը կամ առարկաները, որոնք կարող են վկայել մարդու կյանքին կամ առողջությանն ակնհայտ վնաս հասցնելու մասին.

Փաստաբանին դատական կարգադրիչները չեն խուզարկել.

Դատարանները զննության հատուկ սարքավորումներով ապահովելու նպատակով ՀՀ դատական դեպարտամենտը ձեռնարկում է համապատասխան միջոցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031