Լրահոս
Օրվա լրահոսը

Ինդիանապոլիսոում թարմացվել է լողի Հայաստանի ռեկորդը

Օգոստոս 27,2017 18:39

ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը 50 մետր բատերֆլայ ոճում մրցատարածությունը հաղթահարել է 0.25.70 ժամանակում եւ 77 մասնակիցների մեջ եզրագիծը հատել 39-րդը:

Արթուրն այս արդյունքով գերազանցել է Հայաստանի մեծահասակների ռեկորդը՝ գերազանցելով 2009  թվականին Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում Միքայել Քոլոյանի սահմանած բարձրագույն նվաճումը:

Մեր երկրորդ մասնակիցը՝ Անի Պողոսյանը, 50 մետր թիկնալողում 0.32.51 արդյունքով 54 մասնակիցների մեջ եղել է 46-րդը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031