Լրահոս
Օրվա լրահոսը

Անատոլի Այվազովը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում

Օգոստոս 27,2017 19:52

Օգոստոսի 22-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել էր Հայաստանի առաջնությունում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին: Հրավիրվածների թվում էր նաև «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը:

Հաշվի առնելով, որ Անատոլի Այվազովը հրաժարվել է մասնակցել նախապատրաստական հավաքին և հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հավաքականի մարզչական շտաբը շտապ կերպով հավաքական է հրավիրել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին: Ազգային հավաքականի մարզական հավաքը կսկսվի վաղը՝ օգոստոսի 28-ին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031