Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ռազմական պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոս 27,2017 23:45

Ադրբեջանի հյուսիսում Գիլզայի բնակավայրում ռազմական պահեստի պայթյունից առաջացած հրդեհը մեկուսացվել է: Այս մասին տեղեկացնում է ռուսական Tass-ը՝ հղում անելով ադրբեջանական պաշտոնական աղբյուրներին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ռազմամթերքի պահեստում ուժեղ պայթյունի և հրդեհի հետեւանքով տուժել է վեց մարդ, որոնք բեկորային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ պահեստին հարակից բնակավայրերի բնակիչներին տարահանել էին եւ նրանց վրանային կացարաններով ապահովել:

Փաստի առթիվ նաեւ հարուցվել է քրեական գործ՝ անփութության հետեւանքով ծանր վնասներ եւ պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնների խախտում՝ ծանր հետեւանքներով:

Tass-ը հայտնում է, որ սակրավորներն են աշխատում են տեղանքում՝ չպայթած արկեր են փնտրում:

Պայթյունից 6 տուժածներ  էլ զինծառայողներ են եղել, նրանցից 5-ը, ըստ պաշտոնական Բաքվի, արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, 1-ը դեռ հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

Հայտնել էինք նաեւ, որ Բաքու-Ղուբա ավտոճանապարհն էին փակել՝ անվտանգությունից ելնելով: Այս պահին, ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է, իսկ տարհանված բնակիչներն էլ վերադարձել են իրենց բնակարանները:

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031