Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե ժողովուրդն է կապիկ, այլ իրենք». Թովմաս Պողոսյանը` եթերի «տերերին». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը (Տեսանյութ)

Օգոստոս 30,2017 12:13

«Մերոնք» հաղորդաշարը հյուրընկալել է Հանրային ռադիոյի «Սայաթ նովա» վաստակավոր աշուղական անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, բանահավաք Թովմաս Պողոսյանին:

Աշուղական երգերի կատարողն անդրադառնում է եթերում հնչող աղավաղված հայերենին, ժողովրդական, աշուղական աղավաղված կատարումներին, հայկական հեռուստաընկերությունների ղեկավարների վարած, իր բնորոշմամբ` ցինիկ քաղաքականությանը:

Ժողովրդական արտիստը մտահոգված պատմեց, որ մի օր հանդիպում է իր ուսանողներից մեկին, որը չնայած ավարտել է կոնսերվատորիան, ստացել բարձրագույն մասնագիտական կրթություն, սակայն այսօր իսլամաոճ  ոռնոցներով է երգում. «Էդ ոռնոցներով էշերի գրպանից կալոդներով փողեր ենք հանում»,- իր վարպետին պատասխանել է այսօր արդեն հանրաճանաչ երգիչը:

Ասել կուզե` գրաքննության իսպառ բացակայությունը և համապատասխան գործիչների ու պաշտոնյաների անլուրջ վերաբերմունքը, Թովմաս Պողոսյանի կարծիքով, հանգեցրել են նման ամենաթողության ու եթերը լցրել թափոնով:

Մանրամասները` տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031