Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես փրկել «Նվագախմբի տղաներին»

Օգոստոս 31,2017 10:10

Անցնում եմ հայաստանյան հեռուստաալիքներով: Հասկանալի պատճառներով՝ հանգստի ժամին ֆիլմ եմ փնտրում: Մի տեղ ինչ-որ ամերիկյան ֆիլմ էր, որտեղ երեխային պատանդ են վերցրել, որ ծնողներից փրկագին ուզեն: Հենց որ տեսա, որ երեխային վտանգ է սպառնում, փոխեցի ալիքը: Եթե «ֆիրմա» կինո նայեմ, ապա թեթեւ կատակերգական մելոդրամա, որտեղ աղջիկն ու տղան սկզբից ինչ-ինչ պատճառներով իրար լավ չեն հասկանում, բայց ի վերջո ամեն ինչ տեղն է ընկնում, եւ նրանք համբուրվում են (ներողություն եմ խնդրում իմ ոչ նուրբ կինոճաշակի համար): Բայց այդ պահին նման ֆիլմ չկար, եւ հանկարծ հանդիպեցի «Նվագախմբի տղաներին»: Խորհրդային կինոկատակերգություններն ինձ համար ձգողականության մեծ ուժ ունեն՝ «3+2»-ը, «Կովկասի գերուհին», «Վոլգա-Վոլգան», «Ադամանդե ձեռքը» եւ մի շարք այլ ֆիլմեր կարող եմ նայել ցանկացած տեղից եւ միշտ նայում եմ մինչեւ վերջ:

Նույնը եւ առավել եւս՝ «Նվագախմբի տղաները»: Մհեր Մկրտչյան, Արմեն Խոստիկյան, Լեւոն Թուխիկյան, Մայիս Ղարագյոզյան, Կիմ Երիցյան, Լորենց Առուշանյան՝ բոլորը երիտասարդ եւ խանդավառ, գումարած՝ նրանց ավագ սերնդի վարպետ Արման Կոթիկյանը՝ այդ դերասանների խաղն ինձ թույլ չի տալիս կտրվել էկրանից: Իսկ մեր սիրելի դասախոսներից մեկի՝ կոմպոզիտոր Գեւորգ Արմենյանի փայլուն քայլերգի մեղեդին ես հաճախ եմ հիշում, երբ որեւէ բան (ժամանակավորապես) չի ստացվում:

Այդ ֆիլմին սեր բացատրելուց հետո ասեմ, որ դրա ցուցադրությունը հեռուստատեսությամբ վիրավորում է իմ դաշնակցական ընկերներին: Եվ նրանք տեղ ունեն նեղանալու, որովհետեւ 1920 թվականի իրադարձությունները ներկայացված են խորհրդային քարոզչության կարծրատիպերին համապատասխան, որոնք, մեղմ ասած, հեռու էին պատմական ճշմարտությունից: Առաջին հանրապետության այդ ծաղրանկարային ներկայացումը չպիտի որ դուր գա ոչ միայն դաշնակցականներին, այլեւ Երրորդ հանրապետության ոչ մի քաղաքացու:

Ո՞րն է նման դեպքերում ելքը: Չցուցադրել խորհրդային կինեմատոգրաֆի լավագույն նմուշներից մեկը՝ սխալ է: Իդեալական կլիներ ամեն մի ցուցադրությունից «բացման խոսք» ասել եւ ամեն ինչ բացատրել: Բայց դա, հավանաբար, տեխնիկապես դժվար է: Մնում է փոխել ֆիլմի վերջին լուսագիրը: Եթե հիշում եք, այնտեղ գրված է՝ «Ֆիլմը նվիրվում է Սովետական Հայաստանի փառապանծ 20-ամյակին»: Դրա փոխարեն կարելի է գրել՝ «ֆիլմում նկարագրված դեպքերը որեւէ կապ չունեն պատմական իրադարձությունների հետ»:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Araqel says:

    էլի խնբագրել.. խմբագրել ամեն ինչ:
    Ազատականների մոտեցում, որով նրանք կարծում են թե իրենք ամենագետ են ու իրենցից վերև ոչինչ չկա, անգամ Աստված:
    Իսկ ի՞նչ գիտեք որ չի համապատասխանում ճշմարտությանը, կամ էլ համապատասխանում է մասնակիրորեն:
    Երեկվա դեպքերի մասին 444 տեսակետ է հայտվում ականատեսների պատմածներում, իսկ դուք փորձում եք հեղինակավորապես ամփոփել, որ «ֆիլմում նկարագրված դեպքերը որեւէ կապ չունեն պատմական իրադարձությունների հետ» ???

  2. Zaven says:

    Ես գիտեմ,որ գոյություն ունի Իսրայելական ծրագիր,ոչնչացնել սովետ հիշացնող ամեն բան,բայց հանգիստ եղեք սովետը չի վերականգնվի,հանգիստ թողեք հայկական սովետական անցյալը։

  3. Zaven says:

    Ու չի կարող նման բան լինել,որ նվիրված լիներ Սովետական Հայաստանի 20 ամյակին,քանի որ դա նկարահանվել էր այն բանից հետո երբ Զավեն Տատինցյանի “Նվագախումբ” ներկայացումը շատ մեծ արձագանք ստացավ,իսկ դա հաստատ շատ ավելի ուշ էր։Չլիներ Սովետը,չէր լինի ոչ Զավեն Տատինցյան,ոչ թատերական ինստիտուո,ոչ հայ թատրոն,ոչ հայ-ֆիլմ։Կլիներ ծխական 4 ամյա դպրոց։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031